211652_close_icon
views-count1540 դիտում article-date 15:42 02-09-2021

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր ուժերը հանդիպել են ՀՀ խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ

Սեպտեմբերի 1-ին ԱՀ «Հայ հեղափոխական դաշնակցություն»,«Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ:

ԱՀ Աժ խմբակցությունների ղեկավարները ողջունել են «Հայաստան» դաշինքի պատգամավորներին և  ընդգծել, որ ԱՀ և ՀՀ առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները նույնն  են, և դրանց լուծման ուղիների առումով նրանք  դաշնակիցներ են:

«Արցախի և Հայաստանի համատեղ աշխատանքի շնորհիվ ենք տեսնում Արցախի փրկությունը»,- շեշտել է ԱԺԿ խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:

Արցախի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները մեծ ակնկալիքներ ունեն հայաստանյան գործընկերներից՝ իրենց տրամադրված  հարթակի միջոցով Արցախը աշխարհին տեսանելի և ընկալելի դարձնելու համար:

Ողջունելով հյուրերին՝ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը խոսել է երկու հայկական խորհրդարանների ընդդիմադիր ուժերի համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:

Արմեն Ռուստամյանը շնորհակալություն է  հայտնել հանդիպման համար և ընդգծել,որ  օրակարգի առանցքային հարցերից է Արցախի հիմնախնդիրը:<<Չնայած ՀՀ խորհրդարանում Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծումը ձախողվել է,  այնուամենայնիվ  Արցախի հարցը միշտ օրակարգում է և մեր խնդիրները դրանով չեն թուլացել>>,- նշել է Արմեն Ռուստամյանը: Արցախի հարցերի հետ կապված՝ դաշինքի պատգամավորներն  ունեն հստակ պատկերացումներ:

3 խմբակցությունների ղեկավարներն էլ նշել են, որ ողջունել են Արցախի հարցով հանձնաժողովի ձևավորումը՝ հակառակ այն թյուրըմռբնման,որ իբր Արցախի խորհրդարանի ղեկավարը  Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծմանը դեմ էր:

Խոսելով Արցախի և Հայաստանի  ընդհանուր խնդիրների մասին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նախանշել է միասնաբար գործելու անելիքները:

Հանդիպմանը առաջարկվել է ունենալ հստակ օրակարգ, ստեղծել արցախահայության առջև ծառացած մարտահրավերների, առկա խնդիրների  հաղթահարման  միասնական ծրագիր:Արմեն Ռուստամյանը կարծում է՝ պետք է հստակեցվեն  Արցախի հարցի շուրջ պատկերացումները և դրանց լուծման ճանապարհը: Այս առումով նա կարևորել է համատեղ, համաձայնեցված փոխգործակցությունը:

Երկուստեք կարևորվել են նման հանդիպումները և որոշել դրանք դարձնել շարունակական:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետկապերի բաժին

Նմանատիպ նյութեր