211652_close_icon
views-count2073 դիտում article-date 16:33 02-09-2021

Հայաստանը երեք հաղթանակ է տարել խմբում, և դա խոսում է մրցակցի ուժի մասին․ Միլևսկի

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 4-րդ մրցափուլի հանդիպումը՝ Սկոպյեում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ:

Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեր մրցակցի ընտրանու գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկին խոսել է առաջիկա խաղի մասին, հայտնում է Armsport.am-ը:

«Նախևառաջ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Պանդևին, Տրիչկովսկուն, Վելկովսկուն, ովքեր այլևս հավաքականի կազմում չեն: Թիմում սերնդափոխությունն անխուսափելի էր: Մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է թիմային աշխատանքի վրա: Ժամանակը կարճ էր, բայց այն, ինչ ես տեսա տղաների կողմից, ինձ տալիս է լավատես լինելու իրավունք:

Հայաստանի հավաքականը շատ լավ թիմ է, կարելի է տեսնել մարզչի հիանալի աշխատանքը: Նրանք հիանալի ստուգոսղական հանդիպումներ անցկացրեցին Շվեդիայի և Խորվաթիայի դեմ, նրանք երեք հաղթանակ է տարել խմբում, և դա խոսում է մրցակցի ուժի մասին»,- մեջբերում է մարզչին Հս․ Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նմանատիպ նյութեր