123641 դիտում
21:59 04-09-2021
Որպես անհայտ որոնվող 19-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է Ջրվեժ գյուղի գերեզմանատանը. գտնվել է երկտող՝ ուղղված իրեն հարազատ մարդկանց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 2-ին Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող գերեզմանատանը 19-ամյա Սալիմ Դ.-ի դիակի հայտնաբերման փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա օգոստոսի 28-ին Սալիմ Դ.-ի հարազատները դիմել էին ոստիկանություն և հայտնել, որ նա դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:
Նրան հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության տարածքային բաժնում սկսել էին որոնողական աշխատանքներ:
Սեպտեմբերի 2-ին նշված գերեզմանոցի ցանկապատերի միջնամասում հայտնաբերվում է Սալիմ Դ.-ի դին՝ խիստ նեխած, քայքայված, կրծքավանդակի, պարանոցի և գլխի շրջանի հյուսվածքները մերկացած վիճակում:
Դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզի ոստիկանապետը, տարածքային բաժնի պետն ու ավագ հետաքննիչը:
Ժամանել են նաև փորձաքրեագետն ու դատաբժիշկը:
Ոստիկանները դեպքի վայրի զննության ժամանակ դիակի հարակից տարածքում հայտնաբերել են մի քանի անուն հոգեմետ դեղերի փաթեթներ, որոնց մեջ եղած դեղահաբերի մեծամասնությունը բացակայել է:
Հայտնաբերվել է նաև տետրի թերթի վրա ռուսերեն լեզվով երկտող. «Ինձ հարազատ մարդիկ, իմ մահը, դա իմ գիտակցված ընտրությունն է, իմ ընտրության վրա ոչինչ և ոչ ոք չի ազդել, ինձ այլևս որևէ տեղ և երբևէ չի լինի»:
Փաստի առթիվ ավագ հետաքննիչի կողմից նյութերի նախապատրաստական ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
. [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: