211652_close_icon
views-count48720 դիտում article-date 10:48 07-09-2021

Արտակարգ դեպք Լոռու մարզում. բախվել են Mercedes-ն ու բեռնատար էլեկտրագնացքը. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Մանուկյան փողոցում՝ երկաթգծի Արջուտ-Սպիտակ 2673 կմ պիկետ 6-7-ում բախվել են Շիրակի մարզի բնակիչ՝ 55-ամյա Ալբերտ Մարտիրոսյանի վարած թիվ ՎԼ 10-514 համարանիշի էլետրագնացքը և Լոռու մարզի բնակիչ՝ 29-ամյա Ժորա Աթոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ժ. Աթոյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 3-ամյա Գեղամ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հովսեփյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, իսկ Ա. Մարտիրոսյանն աշխատում է «Հարավկոսվկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Գյումրու լոկոմոտիվային դեպոյում՝ որպես մեքենավար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր