211652_close_icon
views-count1204 դիտում article-date 16:54 08-09-2021

Արցախի խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը լսումեր է կազմակերպել

Սեպտեմբերի 8-ին ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել է լսումներ հանրակրթության հարցերի շուրջ:

Հրավիրվել էր ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության կրթության, գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանը:

Քննարկվել են կրթության որակի բարձրացմանն ուղղված հարցեր: Շոշափվել են աշխատանքային ստաժի հետ կապված տրվող հավելավճարներին, երկարամյա կենսաթոշակի նշանակման կարգին, վաստակավոր ուսուցչին ներկայացվող պահանջներին առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր