211652_close_icon
views-count4789 դիտում article-date 23:24 10-09-2021

Դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի

Sputnik Արմենիան գրում է. ՀՀ երրորդ նախագահը դատի է տվել ոչ միայն ընդդիմադիր պատգամավորին, այլև ԱԺ աշխատակազմին։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայցն ընդդեմ ԱԺ «քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։

Ի դեպ, Սերժ Սարգսյանն իր հայցով դատի է տվել ոչ միայն իշխանական պատգամավորին, այլև ԱԺ աշխատակազմին` նրանցից պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և հատուցել իր պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը։

Թե փոխհատուցման ինչ չափ է պահանջել Սարգսյանը, դատական տեղեկատվական համակարգում հրապարակված գործում չի նշվում։

Դատական գործը մակագրվել է ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրի դատավոր Սերգեյ Սահակյանին:

Դատավարության մեկնարկի օրը դեռ նշանակված չէ։

Մանրամասներն՝ այստեղ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր