211652_close_icon
views-count45180 դիտում article-date 12:56 11-09-2021

Արտակարգ դեպք՝ Աշտարակում. տեղի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը կանխել են 36-ամյա տղամարդու ինքնասպանությունը, ով փորձում էր Աշտարակի կամրջից իրեն ցած նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրասսվում սեպտեմբերի 9-ին ոստիկանության Աշտարակի բաժին ստացված ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 14։30-ի սահմաններում Աշտարակի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ինքնասպանություն գործելու նպատակով Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող կամրջից ցանկանում է իրեն ցած նետել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ 

Ոստիկաններին և փրկարարներին հաջողվել է բանակցությունների արդյունքում համոզել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, որից հետո նա վտանգավոր եզրագծից անցել է անվտանգ վայր ու ոստիկանների հետ մեկնել ոստիկանության Աշտարակ բաժին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Արագածոտնի մարզի բնակիչ՝ 36-ամյա Մ. Ա-ն է, ով պահանջել է, որպեսզի ոստիկանները լուծեն իր նախկին կնոջ խնամքին գտնվող իր անչափահաս երեխայի հետ կապը և տեսակցությունը ապահովելու հարցը։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր