211652_close_icon
views-count1120 դիտում article-date 15:10 14-09-2021

Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցը նոր գույք կունենա․ Երևանի ավագանին որոշեց 22 մլն դրամ տրամադրել

Երևանի ավագանին 7-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ որոշեց «Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան հ․ 51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին կապիտալ դրամաշնորհ տրամադրել՝ նորակառույց շենքի նոր գույքի ձեռք բերման նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը հայտնեց, որ նախատեսվում է մայրաքաղաքի 2021 թ. բյուջեի ծախսային մասում «Հանրակրթական դպրոցներին գույքով և տեխնիկայով ապահովում» ծրագրով 22 մլն 565 հազար ՀՀ դրամ գումար տրամադրել։

«Նույն չափով կնվազեցվի նաև «Հանրակրթական ուսուցում» ծրագիրը։ Համաձայն Երևանի ՏԻՄ մասին օրենքի՝ բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություն կատարելու դեպքում անհրաժեշտ է ավագանու բոլոր անդամների 50 տոկոսից ավելի դրական քվորում ապահովել»,- նշեց Ներսիսյանը։

Նա հավելեց, որ «Հանրակրթական ուսուցում» ծրագրում նույն չափով նվազեցում կիրականացվի, սակայն ոչ մի ծրագիր չի տուժի։ Փոխքաղաքապետի պնդմամբ՝ նախագծով համապատասխան գումարը նախատեսված էր, և Կառավարությունից հենց այդ չափով ստացել են։ 

Ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ նախագծին տրվել է դրական եզրակացություն։

Որոշումն ընդունվեց 40 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով։

Նմանատիպ նյութեր