2635 դիտում
10:18 16-09-2021
Իշխանությունը փաստացի արդարացնում է Ադրբեջանի հանցագործ պահվածքը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Պատերազմից հետո Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները շարունակվում են։ Քիչ չէ, որ Բաքուն հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և հանձնել իր մոտ պահվող գերիներին, դրան զուգահեռ հակառակորդի զորամիավորումները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք ու չեն ցանկանում հեռանալ։ Իսկ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ կոշտ հակադարձման չհանդիպելուց հետո ադրբեջանցիներն անցել են Հայաստանի անվտանգությանը սպառնացող ու քաղաքացիների բնականոն կյանքը խոչընդոտող քայլերի իրականացմանը։
ՀՀ այս պահի իշխանությունների կողմից հակառակորդի ագրեսիվ և անօրինական գործողությունների արդարացումը ավելի վատ հետևանքներ կարող է ունենալ։ Օրինակ՝ առաջիկայում էլ ադրբեջանցիները կարող են դիվերսիոն գործողություն իրականացնել ու, ասենք, խորհրդային ժամանակներում իրենց պատկանած անկլավներից մեկում հենակետ տեղակայել։ Հետո ի՞նչ, իշխանությունները հայտարարելու են, թե այդ անկլավները ժամանակին Խորհրդային Ադրբեջանի կազմո՞ւմ են եղել։ Չնայած, այսքանից հետո իշխանություններից ամեն ինչ էլ սպասելի է, նույնիսկ վատթարագույնը։ Իշխանությունների այսպիսի պահվածքի մասին է վկայում նաև այն, որ երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը ԱԺ ամբիոնից ներկայացրեց ՄԻՊ-ի զեկույցում տեղ գտած՝ հայ գերիների խոշտանգումների մասին նկարագրությունները, ԱԺ նախագահը դրանք անվանեց հնարված տեսարաններ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»