9644 դիտում
13:05 16-09-2021
Դելտա շտամով պայմանավորված մենք ունենք մահերի եւ ծանր ընտացքի համամասնության մեծացում. նախարար
Կորոնավիրուսի դելտա շտամով պայմանավորված մենք ունենք մահերի եւ ծանր ընտացքի համամասնության մեծացում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Օրինակ, երբ նախորդ տարի ունենում էինք օրական 764 դրական դեպք, հոսպիտալացման տոկոսը շատ ավելի ցածր էր, քան հիմա է: Սա նշանակում է, որ մեր մահճակալային ֆոնդը ավելի արագ է սպառվում: Այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը: Միայն վերակենդանացման բաժանմունքում մահճակալների թիվը 319-ից զբաղված է 289-ը:
Հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստումը չեն ստացել»,-ասաց նա:
Նախարարի խոսքով, այն երկրներում, որտեղ պատվաստումների մակարդակը բարձր է, նկատելի է հիվանդացության աճ, բայց հոսպիտալացման եւ մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության առումով անհամեմատելի դրական է նախորդ տարվա հետ: «Այսինքն մեր խնդիրը մահվան եւ ծանր դեպքերը հնարավորինս նվազեցնելն է եւ թույլ տալ առողջապհական համակարգին հասցնել պատշաճ բուժօգնության տրամադրումը»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր
16816 դիտում
22:06 29-10-2021
Հայաստանում «Դելտա» շտամով պայմանավորված աճել է մանկական հոսպիտալացումների թիվը. նախարար
455890 դիտում
12:24 30-03-2020
Այս պահին 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. ծայրահեղ ծանրը կարող է դառնալ ծանր, բարելավում ունենք. Թորոսյան
10200 դիտում
16:44 29-11-2021
Covid-19-ի նոր շտամով պայմանավորված մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»