2131 դիտում
13:17 16-09-2021
Սասուն Խաչատրյանը նշանակվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. կառույցը կսկսի գործել 1 ամիս 6 օր անց
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:
Հարցը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ սա կարեւոր քայլ է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ճանապարհին: Նա հիշեցրեց, որ մրցույթին հայտ էին ներկայացրել 3 դիմորդներ՝ Սասուն Խաչատրյանը, Գառնիկ Թորոսյանը եւ Դավիթ Մկրտումյանը: Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել մրցույթը, որտեղ առավելագույն միավորումներ է հավաքել Սասուն Խաչատրյանը:
Իր հերթին Սասուն Խաչատրյանը նշեց, որ կառույցը լինելու է մասնագիտացված քննչական մարմին, որն ունենալու է նաեւ օպերատիվ-հետախուզական գործառույթներ: «Մասնագիտացումը բերելու է արդյունավետության բարձրացման: Կառույցն սկսելու է գործել առավելագույնը մեկ ամիս եւ 6 օր անց: Ամբողջությամբ այդ ընթացքում չի գործի, ընդամենը 20 քննիչ կնշանակվի, իսկ ամբողջ ծավալով կսկսի գործել եկող տարվա սկզբից: Եկող տարի նախատեսվում է նաեւ ստեղծել տարածքային մարմիններ»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
1380 դիտում
09:25 18-11-2022
Սասուն Խաչատրյանը «վախենում» է խոշոր ձկներից. ինչ քրգործերով է զբաղված Հակակոռուպցիոն կոմիտեն․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
886 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
676 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
772 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը