4850 դիտում
20:58 18-09-2021
Կատարի էմիրը պարգևատրել է ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանին
2021 թվականի սեպտեմբերի 12-ին Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Էմիրի Դիվանում ընդունեց Կատարում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում է Կատարում ՀՀ դեսպանատան պաշտոնական էջը:
Ջերմ ընդունելության սկզբում, որպես Հայաստան-Կատար հարաբերությունների հիմնադիր դեսպան /2001թ-ից, նստավայրը Թեհրան/ և Դոհայում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպան /2019թ․ մայիսից/, պարոն Գեղամ Ղարիբջանյանը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած բացառիկ ծառայությունների համար Էմիրի կողմից պարգևատրվեց «Ալ-Վաջբա» բարձրագույն շքանշանով։ Պարգևատրման հրովարտակում նշված է․
«Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիից Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան պարոն Գեղամ Ղարիբջանյանին
ի գնահատում Ձեր գովելի ջանքերի և Ձեր լավ աշխատանքի և ի հավաստում երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամության,
շնորհեցինք Ձեզ «Ալ-Վաջբա» շքանշանը
և հրամայեցինք թողարկել սույն հրովարտակը նշվածի վերաբերյալ։
Գրված է էմիրի Դիվանում
Հիջրայի թվագրության հազար չորս հարյուր քառասուներեք թվականի Սաֆար ամսվա հինգերորդ օրը, որը համընկնում է երկու հազար քսանմեկ թվականի սեպտեմբերի տասներկուսին»։
Օգոստոս ամսից ի վեր իրենց առաքելությունն ավարտող դեսպանների՝ այդ թվում Ֆրանսիայի, Բելգիայի, Հունգարիայի, Ճապոնիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Եթովպիայի և այլոց շարքում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը միակն է, ով արժանացել է պարգևի։
Նույն օրը ավելի վաղ բացառության կարգով դեսպան Ղարիբջանյանին ընդունեց Կատարի Պետության վարչապետ շեյխ Խալեդ բին Խալիֆա Ալ Թանին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1404 դիտում
16:37 08-05-2014
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին
3216 դիտում
23:07 19-08-2021
Մբապեի ապագան որոշելու է Կատարի էմիրը