211652_close_icon
views-count18444 դիտում article-date 14:32 19-09-2021

«Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը սուտ տեղեկություն է տարածել». զոհվածի եղբայր

«Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը հայտարարել էր, թե զոհվածների 16  ծնողներ գնացել են իրենց մոտ, որոնց ներկայացրել են գունագեղ կոչվող միջոցառման փոփոխված ծրագիրը եւ այդ ծնողները տվել են իրենց հավանությունը;

Բայց ինձ զանգահարել է  այդ հանդիպմանը մասնակցած երկու ծնող եւ տեղեկացրել, որ նման բան չի եղել, որ, իրոք, հանդիպել են, իրենց ներկայացրել են ծրագիրը եւ վերջ, որ իրենք հավանություն չեն տվել: Նրանք չեն ասել, թե նորմալ է, կարելի է միջոցառումն անել: Այնպես որ,  դա սուտ է: Ես էլ նրանց խնդրել եմ, որ այսօր գան կառավարության շենքի առջեւ եւ հրապարակային հայտարարեն, որ Նաիրին ստել է»,- այսօր Հանրապետության հրապարակում Aravot.am-ին ասաց «Հույսի ճրագ» իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ, զոհվածի եղբայր եւ անհետ կորածի հորեղբայր Արսեն Ղուկասյանը:

Մեր հարցին, թե այսօրվա բողոքի ցույցի ընթացքում ինչ են նախատեսում անել զոհված տղաների ծնողները, պարոն Ղուկասյանը պատասխանեց. «Մնալու ենք այստեղ, պետք լինի, երեք օրն էլ կմնանք, որ այս միջոցառումը չեղարկվի: Վերջապես, պետությունը պետք է հասկանա, որ այս համերգը այս պահին անթույլատրելի է, չի կարելի: Ուղղակի պետք է հարգել մարդկանց: Մենք հասարակ հարգանք ենք պահանջում մեր երեխաների, մեր զոհվածների հիշատակի համար: Պահանջում ենք, որ այս համերգը տեղափոխվի, ասենք, նոյեմբերի 10-ից հետո: Դժվար բան չենք ասում: Եթե Տոկիոյի օլիմպիական խաղերը հնարավոր է մեկ տարի հետաձգել, եթե անցած տարի ապրիլի 24 թույլ չտվեցին: Ստացվում է, որ Հայոց Մեծ Եղեռնի օրը կարող են տեղափոխել, իսկ այս համերգը ո՞չ: Թող չասեն, թե անկախության 30-ամյակն է:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր