211652_close_icon
views-count30061 դիտում article-date 21:17 19-09-2021

Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են եղել. ոստիկանությունը` թուրքերի բերման ենթարկելու մասին

ՀՀ ոստիկանությունը հերքում է լուրերը, որ «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր, տեղեկանում ենք ոստիկանության լրատվական վարչությունից։
Նշենք, որ ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ երկու թուրք են բերման ենթարկվել, որոնք թափահարել են Թուրքիայի դրոշը։

«Սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են: Րոպեներ անց ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի: Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել:

Ոստիկանությունը կոչ է անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:

Նմանատիպ նյութեր