48041 դիտում
18:07 21-09-2021
Առինջ համայնքում բացվեց 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը. ներկա էին Արցախյան 3 պատերազմներում նահատակված ու լեգենդ դարձած հերոսների ծնողներն ու հարազատները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Կոտայքի մարզի Առինջ համայնքում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի բացումը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացմանը ներկա էին Արցախյան 3 պատերազմներում զոհված ու լեգենդ դարձած առինջեցի հերոսների ծնողները, հարազատները, ազատամարտիկներ, զինծառայողներ, համայնքի ղեկավար Հայկ Մկրտչյանը, ղեկավարի տեղակալ Հմայակ Ղազարյանը, ինչպես նաև հյուրեր տարբեր մարզերից ու պաշտոնական այլ անձինք:
Մինչև հուշարձանի բացումը, Տերունական աղոթքով հանդես եկան հոգևոր հայրերը, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին:
Ելույթով հանդես եկավ հուշարձանի՝ սիրված ու ճանաչված քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Երևանի պատվավոր քաղաքացի Լևոն Թոքմաջյանը, ապա ելույթով հանդես եկավ Առինջ համայնքի ղեկավար Հ. Մկրտչյանը:
Միջոցառման ընթացքում վերջինիս և ոստիկանության նախկին գնդապետ Գրիշա Սարգսյանի կողմից մեդալներ և պատվոգրեր հանձնվեցին զոհված հերոսների ծնողներին, ինչպես նաև Արցախյան 1-ին պատերազմի մասնակիցների ծնողներին:
Իրենց խոսքում բանախոսները նշում էին,որ պատահական չէ, որ հենց այսօր տեղի ունեցավ հուշարձանի բացումը, չէ որ հենց հերոսների շնորհիվ կա ու կմնա մեր անկախությունը, որը 30 տարեկան է և այդ 30 տարիների ընթացքում նման հերոսներն են, որ իրենց համար ամենաթանկը զոհելով՝ պահել են մեր անկախությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 735+
735+