211652_close_icon
views-count1316 դիտում article-date 13:45 22-09-2021

Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի հետ

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր՝ սեպտեմբերի 22–ին,  հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության Կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաեւի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ԿԲ պաշտոնական կայքից։

Մարտին Գալստյանը եւ Ռուսլան Բեկետաեւը քննարկել են եվրասիական ինտեգրման հարցերը, կարեւորել հետագա համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: 

Մարտին Գալստյանը ներկայացրել է ՀՀ ընդհանուր մակրոտնտեսական միջավայրը, ֆինանսական շուկայի զարգացման միտումները:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Նմանատիպ նյութեր