211652_close_icon
views-count2670 դիտում article-date 21:12 22-09-2021

Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրգործի վարույթը ժամանակավորապես կասեցվել է. փաստաբան

Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՔԾ–ում հարուցված քրեական գործի վարույթը ժամանակավորապես կասեցվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միքայել Շխիմյանը։

«Գործի ժամանակավոր կասեցման հիմքն այն է եղել, որ չի պարզվել անձը, ով ենթակա է քրեական պատասխանատվության։  Ըստ էության գործի քննությունը շարունակվում է, քննիչը  հենց այդպես էլ որոշման մեջ արձանագրել է։ Նշել է, որ այդ գործողություները հնարավոր է նաեւ կասեցված եղանակով կատարել։  Հանձնարարություն է ներկայացրել ինչ–որ տեղեկություններ պարզելու նպատակով, որից տեղյակ չենք  եւ գործի վարույթը ժամանակավորապես կասեցվել է։ Այսինքն՝ եղածի պայմաններում չի հաստատվել  մարզպետարանի աշխատակիցների կողմից նշված արարք կատարելը։ Գյուղապետը հաղորդում է ներկայացրել, ստուգվել է դրա մեջ նշված տեղեկությունները, նաեւ ցուցմունք էին տվել, սակայն չի հաստատվել, բայց քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ ինչ–որ որոշում չկա էդ անձանց հետ կապված»,– ասաց փաստաբանը՝ նշելով, որ մինչեւ հանձնարարության պատասխանի լինելը, գործի վարույթը կմնա կասեցված։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո, Օձունի համայնքապետին մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանում  պահանջել նրա հրաժարականը, սակայն Տիտանյանը հրաժարվել էր  կատարել մարզպետի պահանջը, ինչից հետո էլ մոտ 10 հոգով, այդ թվում՝ մարզպետը, ծեծի են ենթարկել Օձունի համայնքապետին։

Գործով Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել, բայց մեղադրյալ չկա։

Փաստաբան Միքայել Շխիմյանն ասաց, որ մարզպետարանի մի քանի աշխատակիցներ  վկա–կասկածյալի կարգավիճակով հարցաքննվել են։ 

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր