211652_close_icon
views-count2151 դիտում article-date 19:41 25-09-2021

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կարևոր քայլ է համարում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումը: Այս մասին  Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրառում է կատարել Թվիթերում:

«Ներկայիս լարվածության մասին խոսել եմ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախարարների հետ: Երեկ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ պատերազմից մեկ տարի անց, դրական քայլ է»,- նշել է Ժան-Իվ Լե Դրիանը՝ ընդգծելով, որ իրենք շարունակում են ջանքերը հանուն ամուր խաղաղության:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

Նմանատիպ նյութեր