1973 դիտում
20:32 25-09-2021
Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը․ Ազգային գրադարանում տեղի է ունեցել հետաքրքիր ու բացառիկ միջոցառում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն: Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում: Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլորտներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են, ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում: Նշված գործիչներից է սիրված կոմպոզիտոր և մտավորական Ալեքսանդր Սպենդիարյանն, ով այս տարի կդառնար 150 տարեկան: Սրա շրջանակում կազմակերպվելու են մի շարք տարաբնույթ միջոցառումներ,ինչպես Հայաստանում,այնպես էլ դրա սահմաններից դուրս: Եվ ահա խոսենք հայ արվեստասեր ու գրքասեր հասարակության սիրված կրթօջախի՝ Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցող հետաքրքիր ու բացառիկ միջոցառման մասին:
Սույն թվականի սեպտեմբերի 25-ին այստեղ՝ մեծ ցուցասրահում, բացվեց բացառիկ ցուցահանդես: Սա տեղի ունեցավ Եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառումների ծրագրի, ինչպես նաև միջթանգարանային համագործակցության շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ: Այն կրում էր «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը»խորագիրը:
Այս գեղեցիկ խորագրի ներքո բացվեց հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ձեռագիր նոտաների, գրականության, սկավառակների, ձայնապնակների և ազդագրերի բացառիկ ցուցադրություն: Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանն, ով իր խոսքում նշեց,որ Հայաստանն արդեն 20-րդ անգամ է միանում Եվրոպական ժառանգության ծրագրին ու սա ամենամեծ ծրագրերից մեկն է,որ իրագործել են երեք թանգարանների համագործակցության շրջանակներում: Նա հավելեց,որ միջոցառումները տևելու են երկու օր՝սեպտեմբերի 25-26 ընկած ժամանակահատվածում: Բալասան Հարությունյանն իր խոսքի վերջում ասաց,որ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի միջոցառումները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրում:
Մինչ թանգարանային համագործակցության համագործակցության ու հետագա ծրագրերի մասին ելույթներ ունեցան Հայաստանի ազգային գրադարանի ու Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեններ գրադարանավար, գրականագիտության դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Աննա Չուլյանը և Մարինե Օթարյանը: Իրենց ելույթի վերջում նրանք շնորհակալություն հայտնեցին այս գեղեցիկ նախաձեռնության հեղինակներից ու ներկաներից: Իր ելույթի վերջում Մարինե Օթարյանը Ազգային գրադարանին ի նշանավորումն համագործակցության նվիրեց Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանի առթիվ կոմպոզիտորի տուն-թանգարանը հրատարակած դիրիժոր Գեորգի Բուդաղյանի «Դիտարկումներ Ա. Ա. Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի գործիքավորման շուրջ» գիրքը, որը դիրիժորը գրել է՝ տասնամյակներ շարունակ ղեկավարելով և ուսումնասիրելով «Ալմաստ» օպերան:
Նշենք,որ այս գեղեցիկ ծրագրին մասնակցում էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ,երաժշտասեր ու արվեստասեր հասարակություն,գրադարանային ոլորտի ներկայացուցիչներ և այլք:Միջոցառումից հետո բոլոր ներկաների հուզող հարցերին պատասխանում էին թանգարանի գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Հարությունյանը և գիտական աշխատողները:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
644 դիտում
14:40 16-08-2022
«Սիմֆոնիկ Երևան»-ի դասական երաժշտության համերգը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
2018 դիտում
21:36 14-07-2021
Պահպանելով հայ երաժշտության ավանդույթները.Հայաստանի ազգային գրադարանում ձևավորվելու է երգչախումբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
937 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
967 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի