211652_close_icon
views-count1648 դիտում article-date 09:45 26-09-2021

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելգիայի ԱԳ նախարար Սոֆի Վիլմեսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Սոֆի Վիլմեսի։

ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման և փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Այս համատեքստում կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Արարատ Միրզոյանը գոհունակությամբ է նշել Բելգիայի Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևերը, որոնցում աջակցություն էր հայտնվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի բանաձևը, որում ընդգծվում էր Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական պատանդներին ազատ արձակելու անհրաժեշտությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության հեռանկարներին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր