56055 դիտում
21:08 02-10-2021
Վայոց Ձորում տեղի ունեցավ Պարույր Սևակի արվեստի մեծ երկրպագու, Վայքի դպրոցի հպարտություն Ֆրիկ Սարգսյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դպրոցի նախկին շրջանավարտ Ֆրիկ Սարգսյանին նվիրված հուշ-երեկո:
Ֆրիկն իրենց քաղաքում ու դպրոցում հայտնի էր որպես կարատեի բարձրակարգ վարպետ, որը բազմաթիվ հաջողություններ էր գրանցել այդ մարզաձևում՝ տարբեր մրցաշարերում զբաղեցնելով 1-ին և 2-րդ տեղեր:
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Տուրիզմի ֆակուլտետ:
44-օրյա պատերազմի օրերին համալսարանում իր ընկերների հետ ծավալել է կամավորական աշխատանքներ՝ երբեմն նաև օգնելով առաջնագծում գտնվող իր ընկերներին:
Դպրոցական տարիներից մեծ սեր է ունեցել նաև հայ գրականության հանդեպ: Նրա սեղանի գրքերն էին Պարույր Սևակի, Վահան Տերյանի, Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի, Համո Սահյանի, իսկ ննջասենյակի իր մահճակալի մոտ միշտ պահում էր Աստվածաշունչն ու Սևակի հատորները:
Եղել են դեպքեր, երբ Երևան է այցելել, ընկերների հետ մի պահ կանգնել է իր գրական կուռքի՝ Պարույր Սևակի վթարի ենթարկվելու վայրում, ծաղիկներ խոնարհել:
Ընկերներն էլ այսօր SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին, որ անգամ հենց այդ վայրում արտասանում էր Սևակի ստեղծագործությունները: Ոգևորվում էր հատկապես այն օրերին, երբ նշված վայրից պարզ ու մաքուր երևում էր բիբլիական Արարատը:
Ֆրիկը 2020 թվականի հոկտեմբերի 2-ին, հերթական անգամ Երևան այցելելիս, որտեղ պետք է հանդիպեր առաջնագիծ մեկնող զինվորներին, ավտովթար է ենթարկվում, ինչն էլ դառնում է մահվան պատճառ:
Այսօր դպրոցի լսարանում ուսուցչական կազմը, նրա հարազատներն ու ընկերները գորովանքով ու ափսոսանքով էին հիշում իրենց շրջանավարտին, ով աշակերտների շրջանում մեծ հեղինակություն և բարի համբավ ուներ:
Ճակատագրի հեգնանքով, Ֆ. Սարգսյանը ողբերգական ավտովթարի է ենթարկվել Արարատի մարզում, որտեղ ողբերգական ավոտվթար հետևանքով մահացել էր մեծն Սևակը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2089 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)