211652_close_icon
views-count7985 դիտում article-date 23:56 03-10-2021

Երկու բառով ներկայացնեմ Իրանի արտգործնախարարի մտքերը. Աննա Դավթյան-Գևորգյան

«Քանի որ հիմա էլ ԻԻՀ արտգործնախարարի հարցազրույցի պատառիկները տարածելով են հուսավառվելու, որ Շուշին հետ են բերելու, երկու բառով նախարարի արտահայտած ԲՈԼՈՐ մտքերի մասին», իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Աննա Դավթյան-Գևորգյանը:
 
«- Իրան Ադրբեջան քաղաքական ու հասարակական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են,
  • Իրանը ողջունել է Ղարաբաղի "ազատագրումը" Ադրբեջանի կողմից,
  • պատերազմի ընթացքում Իրանի դիրքորոշումը ողջունվել է Ադրբեջանի կողմից,
  • բայց տարածաշրջանում սիոնիստական ու ահաբեկչական ուժերի ներկայությունը ընդունելի չէ Իրանի կողմից,
  • Հայաստան-Իրան ճանապարհի մի հատվածը "տարածքների ազատագրումից" հետո անցնում է Ադրբեջանի միջով։ Բայց իրանցի վարորդների նկատմամբ վերաբերմունքն անընդունելի է, կարելի էր նախօրոք ասել, որ ընթացակարգեր են փոխվելու, այդ մասին քննարկել է Նյու Յորքում իր ադրբեջանցի կոլեգայի հետ,
- Իրանի համար անընդունելի է տարածաշրջանի քաղաքական սահմանների փոփոխությունը ու ամեն ինչ անելու են, որ դիվանագիտական ճանապարհով Ադրբեջանին ետ պահեն սիոնիստական ծուղակի մեջ ընկնելուց։
 
Հ.գ. ողջ պատկերը ներկայացնելը չի նշանակում նսեմացնել բարիդրացիական հարաբերություններ, նշանակում է՝ թույլ չտալ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր