211652_close_icon
views-count1984 դիտում article-date 23:48 05-10-2021

Մասնագիտական տոնին ընդառաջ՝ Հայաստանի ազգային գրադարանում բացվեց Նորայր Ադալյանին նվիրված ցուցադրություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2004 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է «Գրադարանավարի օր»:

Տոնի շրջանակում գրադարանային գործունեության մեջ ունեցած նշանակալի ավանդի ու երկարատև ու նվիրական աշխատանքի համար պարգևատրվում են ոլորտի աշխատակիցները: Իսկ բոլոր գրադարաններում կազմակերպվում են տոնական ու գեղեցիկ միջոցառումներ:

Եվ ահա սրա շրջանակում շատ գեղեցիկ ու յուրահատուկ ցերեկույթ էին կազմակերպել հայ ընթերցասեր ու արվեստասեր հասարակության կրթօջախներից մեկում՝ Հայաստանի ազգային գրադարանում: Այստեղ  սույն թվականի հոկտեմբերի 5-ին  մեծ ցուցասրահում բացվեց սիրված հայ մտավորական, հայ արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նորայր Ադալյանի ծննդյան 85-ամյակին նվիրված գրականության և ամսագրերի ցուցադրություն։

Միջոցառմանը մասնակցում էին տարբեր սերունդների ու մասնագիտությունների ներկայացուցիչներ, գրադարանավարներ ընթերցողներ:

Ցուցահանդեսը ներկայացված էր նաև առցանց տարբերակով։ Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի ազգային գրադարանի Սպասարկման բաժնի Ընդհանուր ընթերցասրահի աշխատակիցների նախաձեռնությամբ: Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով,հանդես եկավ Ընդհանուր ընթերցասրահի վարիչ Նարինե Գևորգյանը։ Նա մի քանի խոսքով ներկայացնելով ցուցահանդեսը նշեց,որ այս տարի լրանում է հայ արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նորայր Ադալյանի ծննդյան 85-ամյակը,որի կապակցությամբ ու գրադարանավարի օրվա առիթով նախաձեռնել ենք այս ցուցադրությունը:

Այնուհետև սիրված մտավորականի ստեղծագործությունների ու գործունեության մասին հակիրճ ներկայացրեց  գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ Արմեն Ավանեսյանը:

Խոսելով Ադալյանի ստեղծագործությունների մասին նա նշեց,որ նրա ստեղծագործական ուղին բաժանվում է երկու շրջանի:

Առաջին շրջանն ընդգրկում է խորհրդային տարիներն,իսկ երկրորդը՝ անկախությունից հետո ժամանակները:Նշենք,որ Նորայր Ադալյանի հոբելյանի առիթով տպագրվել է «Լռությունից այն կողմ» ժողովածուն, որն արդեն Ազգային գրադարանում է:

Խոսելով ժողովածուի մասին կարող ենք նշել,որ այստեղ ամփոփված են հիմնականում վերջին տարիներին գրված պատմվածքներ, հոդվածներ, որոնցից մի քանիսը լույս են տեսնում առաջին անգամ:Միջոցառումն ընթացավ հարց ու պատասխանի գեղեցիկ ու ջերմ մթնոլորտում:

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային
գրադարանի ֆեսյբուքյան էջի

 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր