1439 դիտում
17:08 07-10-2021
Ապարանի որոշ տարածքներում Լեռնային հանգստավայր է կառուցվելու
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Արագածոտնի մարզի Ապարան համայնքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին:
Նպատակը «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագիրն իրականացնելն է, որը միտված է Հայաստանում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2․5 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ» կետից։ Ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի զբոսաշրջությունը, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի և ամբողջ հանրապետության համար:

Նմանատիպ նյութեր
5485 դիտում
17:14 22-04-2022
Ապարանում լեռնային հանգստավայր ու ճոպանուղի կկառուցվի և խաղատներ կգործեն
1130 դիտում
16:24 17-09-2014
Վրաստանի Անակլիա հանգստավայր է ժամանել Ուկրաինայի ռազմական գոտիներում բնակվող 110 երեխա
Այս բաժնից
562 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
964 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում