1211 դիտում
16:24 17-09-2014
Վրաստանի Անակլիա հանգստավայր է ժամանել Ուկրաինայի ռազմական գոտիներում բնակվող 110 երեխա
Սեպտեմբերի 16-ի երեկոյան Ուկրաինայի ռազմական գոտիներից Վրաստան է ժամանել 110 երեխա, ովքեր 15 օր կհանգստանան սևծովյան Անակլիա հանգստավայրում: Այս մասին հայտնել է Վրաստանի Սպորտի և երիտասարդության նախարարությունը:
Երեխաներին դիմավորել են հանդիսավոր արարողությամբ: Խումբը բաղկացած է 14-18 տարեկան 15 երեխաներից: Նրանց հանգիստը Վրաստանում կազմակերպել և ծախսերը հոգում է Վրաստանի կառավարությունը: Նախաձեռնության նապատակը ռազմական գործողություններից տուժած երեխաների հետվերականգնումն է:
Երեխաները հանգստանալու են «Ապագայի ճամբարում»: նրանց սպասվում են բազմաթիվ հաճելի անակնկալներ,-ասել է Վրաստանի սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ Ռատի Բրեգաձեն՝ հավելելով, որ ծրագիրը ուկրաինացի ժողովրդին աջակցելու վրաց ժողովրդի ևս մեկ հաստատումն է:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1039 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
1048 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին