211652_close_icon
views-count3253 դիտում article-date 19:54 07-10-2021

Փաշինյանի հայտարարությունը մեսիջ էր դատարաններին, որ չլինի դատավոր՝ այս հիմքով բերված կալանավորումը մերժի. փաստաբան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատվաստումների մասին հայտարարությունը հստակ ու նուրբ մեսիջ էր դատարաններին, որ հանկարծ չլինի մեկ դատավոր՝ այս հիմքով բերված ձերբակալություններն ու կալանավորումները մերժի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում Փաշինյանի այն հայտարարություններին, որտեղ նա հանձնարարեց վարչական լծակներն օգտագործել, որ պատվաստման գործընթացն առաջ գնա:

«Այդ ելույթը հոգեհուզական պոռթկում էր։ Ցավոք սրտի, վերջին 3 տարում ձերբակալություններն ու կալանավորումները մեծամասամբ որոշվում են Կառավարությունում։ Եթե դա բերենք իրավաբանության դաշտ, ապա այդ հարցերի լուծումը բացառապես դատարանի մենաշնորհային իրավասությունն է։ Որեւէ մեկը, ընդ որում ԱԱԾ-ն չի կալանավորողը, որեւէ մեկը իրավասու չէ նմանատաիպ հանձնարարություններ տալ։ Այնպես չի, որ համատարած այդ խնդիրն ունեինք, որ այդ հարցը կառավարության նիստում քննարկվեր։ Որքան որ հետեւել եմ մամլո հաղորդագրություններին, մեկ կամ երկու դեպք է։ Սա ընդամենը Կառավարության օրակագի սնանկության մասին է խոսում։ Այսինքն՝ այդ մարդիկ հավաքվել են այնտեղ, ուրիշ ոչինչ չունեն անելու։ Կառավարության նիստերում քննարկվում է երկրի զարգացման ռազմավարական ուղղությունները, իսկ սա առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Սա պատվաստանյութերի վաճառքի միջզգային բլեֆի շարունակությունն էր, որի մեջ ընկղմված ենք նաեւ  մենք։ Չի կարելի քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարման ճանապարհով այսպես ոստիկանությունով, ԱԱԾ-ով մարդկանց հաթաթա տալով պավաստվել»,- նշեց փաստաբանը։

Այսօրվա նիստին Փաշինյանը նաեւ նշել է, որ պետական ապարատում բոլորը պետք է պատվաստված լինեն։

Կոչուբաեւի խոսքով՝ պետական ապարատում աշխատողն էլ ունի իրավունքներ, եւ վերջինս պետք է որոշի՝ պատվաստվե՞լ, թե՞ ՊՇՌ թեստ հանձնել.

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր