26098 դիտում
21:34 07-10-2021
Արմավիր քաղաքում վրաերթի է ենթարկվել մարզի դատախազի տեղակալի 90-ամյա ազգականը. ՃՈ հետաքննիչի կարգադրությամբ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա Ռաֆիկ Ալեքսանյանը իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանարպետության և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 90-ամյա Ռիմա Դոլինյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ վարորդի հետ ոստիկանության Արմավիրի բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ռ. Ալեքսանյանը ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ն.Պետրոսյանի կարգադրությամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ռ. Դոլինյանը Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Դոլինյանի ազգականն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+