2681 դիտում
09:37 08-10-2021
ՆԱՏՕ-ի կողմից ռուս դիվանագետների վտարումները կարող են արժանանալ Մոսկվայի արձագանքին․ «Ամերիկայի ձայն»
ՆԱՏՕ -ն ռուս ութ դիվանագետների է մտադիր վտարել և նախատեսում է կիսով չափ կրճատել արևմտյան դաշինքում Ռուսաստանի դիտորդական առաքելության ծավալը՝ ի պատասխան Եվրոպայում ռուսական լրտեսության ենթադրյալ չարամիտ գործողությունների, որոնք ներառում են սպանություններ, մահափորձեր և պայթյուններ, ասում են եվրոպացի պաշտոնյաները: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Դիվանագետներին տեղեկացրել են, որ Բրյուսելից պետք է հեռանան մինչև այս ամսվա վերջ: ՆԱՏՕ -ի կենտրոնակայանում ներկա պահին թափուր մնացած երկու ռուսաստանյան դիվանագիտական տեղերի մուտքը չի թույլատրվի:
Ռուս ութ դիվանագետներին իրենց հավատարմագրերից զրկելու մասին լուրը, ինչի մասին առաջինը հայտնել է բրիտանական Sky News- ը, արագորեն դատապարտվել է ռուս օրենսդիրների կողմից: Օրենսդիրներն ասել են, որ Կրեմլը հանդես կգա պատասխան քայլերով, ինչը սակայն անպայմանորեն չի նշանակում Ռուսաստանից արեւմտյան դիվանագետների վտարում:
Չորեքշաբթի օրը ՆԱՏՕ -ի մի պաշտոնյա ասել է. «Մենք կրճատել ենք ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դաշնությանը տրված 20 տեղերը, դրանք հասցնելով 10-ի»: Նշված պաշտոնյան ռուս այդ դիվանագետներին որակել է որպես «Ռուսաստանի հետախուզության չհայտարարված սպաներ»:
«Մենք ուժեղացրել ենք մեր պաշտպանությունը ՝ ի պատասխան Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների: Սակայն մենք շարունակում ենք բաց մնալ բովանդակալից երկխոսության համար», - ավելացրել է նա:
Չորեքշաբթի օրը ՆԱՏՕ -ի կողմից իրավականացված այս գործողությունը հաջորդեց Վաշինգտոնում մեկ օր առաջ տեղի ունեցած իրադարձություններին, երբ դեմոկրատ և հանրապետական սենատորները ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հորդորեցին ԱՄՆ-ից հեռացնել ռուս 300 դիվանագետների, եթե Մոսկվան հրաժարվի ԱՄՆ-ին ավելի մեծ թվով վիզաներ տրամադրել Ռուսաստանում ԱՄՆ-ը ներկայացնելու համար: Ամերիկացի միայն հարյուր դիվանագետներ են այսօր աշխատում Ռուսաստանում, երբ ԱՄՆ-ում գտնվող ռուս դիվանագետների թիվը հասնում է 400-ի, ասում են սենատորները:
«Դիվանագիտական ներկայացուցչության այս անհամաչափությունն անընդունելի է: Ըստ այդմ, Ռուսաստանը պետք է բավականաչափ վիզաներ տրամադրի՝ Ռուսաստանում ծառայող ամերիկացի դիվանագետների և Միացյալ Նահանգներում ծառայող ռուս դիվանագետների թվի միջև հավասարության հասնելու համար», - գրել են սենատորները Բայդենին ուղղված նամակում:
ՆԱՏՕ -ի անդամ բոլոր 30 երկրները հավանություն են տվել Ռուսաստանի դիտորդական առաքելության կազմը կիսով չափ կրճատելու որոշմանը:
Սա առաջին դեպքը չէ, երբ ՆԱՏՕ -ն վտարում է դաշինքի կենտրոնակայանում տեղակայված ռուս դիվանագետներին:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն մեղադրել է ՆԱՏՕ -ին «հարաբերությունների վատթարացման համար պատասխանատու լինելու մեջ»:
«ՆԱՏՕ-ի ղեկավարները երեկ խոսում էին Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը մեղմելու կարևորության մասին և հանդես եկան Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում երկխոսության վերսկսման օգտին»,-ասել է նա «Կոմերսանտ» օրաթերթին:
«Եթե որևէ մեկը հավատում էր այդ հայտարարությունների անկեղծությանը, ապա այսօր չի հավատում: Նրանց իրական արժեքը պարզ է բոլորի համար: Աֆղանստանում ներկայության դրամատիկ ավարտից հետո, ինչպես կարող էին նրանք հաշտվել առանց «ռուսական սպառնալիքի» մասին խաբեության», ասել է Գրուշկոն:
Ռուսաստանցի օրենսդիր և Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է, որ ՆԱՏՕ-ի քայլը կվնասի Մոսկվայի և Արևմուտքի միջեւ երկխոսությանը և ավելացրել, թե ակնկալում է, որ Կրեմլը կպատասխանի «ասիմետրիկ» միջոցներով: «Հավաքական Արևմուտքը շարունակում է Ռուսաստանի հետ դիվանագիտական առճակատման քաղաքականությունը»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր
3301 դիտում
14:15 28-03-2018
ՆԱՏՕ-ն նույնպես ռուս դիվանագետների է արտաքսում
5443 դիտում
12:58 24-03-2018
Ռուս-բրիտանական սկանդալի ֆոնին Եվրոպայի 20 երկրներ կարտաքսեն ռուս դիվանագետների
1302 դիտում
14:40 18-09-2014
Խելքի չգալու դեպքում Պորոշենկոն կարող է արժանանալ Յանուկովիչի ճակատագրին. Յարոշ
Այս բաժնից
2086 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1555 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1837 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»