9808 դիտում
10:19 15-10-2021
Մարտակերտում բացվել է խաչքար՝ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիներ Հարութ Բաբայանի և Գարիկ Մնացականյանի հիշատակին
Մեր գործընկեր, ապրիլյան քառօրյա և արցախյան 44-օրյա պատերազմների ժամանակ ամենաթեժ կետերում լրատվական իր մասնագիտությունը կատարած Լուսինե Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախյան երրորդ պատերազմը խլել է բազում կյանքեր։ Հայրենիքի օրհասական պահին ոտքի ելան հայ մարտիկները՝ ազգի փառավոր ու պանծալի զավակները, այդ թվում 5֊րդ ՊՇ֊ի 1֊ին գումարտակի դիպուկահար, Մարտակերտի զավակներ Հարութ Բաբայանը և կամավորական Գարիկ Մնացականյանը։
Քաջ դիպուկահար 29֊ամյա Հարութն իր <Սև նետ> զինատեսակով պատերազմի առաջին իսկ օրերից թեժ կետերում էր, ով կռվեց մինչև արյան վերջին կաթիլը և անմահացավ հարազատ Մարտակերտի դիրքերում։
Այդ ահեղ օրերին կրակակետերում էր նաև 52֊ամյա Գարիկ Մնացականյանը, ով քայլեց Արցախյան առաջին պատերազմում զոհված եղբոր՝ Կարեն Մնացականյանի սխրանքների արահետներով։
Հայրենյաց նվիրյալ զավակների հիշատակին նվիրված խաչքար֊հուշաղբյուրը Մարտակերտում կանգնեցվել է այն փողոցների խաչմերուկում , որտեղ մեծացել են քաջազուն մարտիկները։
Եվ ծնողի համար թերևս ամենածանր ու դժոխայինը որդի կորցնելն է, ու ոչ մի արարք ու սխրանք այդ խոր վերքերին բալասան լինել չի կարող։
Բայց ծնողը ցավերի միջից երբեմն կարողանում է վերագտնել իրեն՝ որդու կարոտով ու հպարտությամբ լցված, ու որպես ոգու սպեղանի հիշատակի հուշաքարեր ևս կանգնեցնելով։
Հարութի հայրը՝ Ռաշիդ Բաբայանը այդ ուժեղ և հպարտ հայրերից է, ում մտահղացմամբ և անձնական միջոցներով որդու, Գարիկի և ընդհանրապես բոլոր զոհերի հիշատակին կանգնեցվեց խաչքար֊հուշաղբյուրը՝ հենց տղաների հարազատ փողոցում, որի բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 14֊ին. ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Հարութ Բաբայանի հուղարկավորությունն էր (զոհվել է 2020֊ի հոկտեմբերի 12֊ին)։
Հիրավի, մարտիկները կռվել են քաջաբար, որոնց մասին էր օրվա հնչած բոլոր ելույթները՝ թե աշակերտների, թե մյուսների կողմից։
Հարութ Բաբայանի սխրանքների մասին էր Մարտակերտի զորամասի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Վարազդատ Զաքարյանի խոսքը։ Նա խոսել է զորամասի խիզախ զինվորականի մարտունակության, մարտական բարձր ոգու ու սխրանքների մասին։
Խաչքար֊հուշաղբյուրը երիզող կարմիր ժապավենը կտրել են Հարութի քույր Միլենան և Գարիկի դուստր Շուշանը։
Խաչքարը օծվել է հոգևոր հովիվ Տեր քահանա Հովհաննեսի ձեռամբ։
Բացման արարողությանը ներկա են եղել, շրջանի ղեկավարությունը, պաշտոնատար այլ անձիք, զինծառայողներ, հերոսների հարազատները և մարտական ընկերները։
Անշուշտ նրանք կլինեն միշտ մեր հիշողության մեջ նաև քարեղեն տեսքով ու կենարար սառը աղբյուրով՝ <Խմեք ջուրը հիշեք մեզ, անմահացանք հանուն ձեզ> վերտառությամբ, որն իբրև տղաների խոսք փորագրված է հուշաղբյուր֊խաչքարին...
Փառք ու պատիվ բոլոր ընկածներին, Փառք ու պատիվ Հարութներին ու Գարիկներին, ովքեր հայրենիքի զոհասեղանին են դրել իրենց կյանքը...
Պատիվ ունեմ»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12240 դիտում
13:42 02-10-2021
Պառավաքարը քաջորդիներ տվեց Արցախյան առաջին և երկրորդ պատերազմում․ խաչքար տեղադրվեց նրանց հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
970 դիտում
22:54 28-01-2025
Ադրբեջանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ
955 դիտում
22:14 28-01-2025
Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 1,5-2 ամսից, երբ վերջանան Կիևի հովանավորչական գումարները․ Պուտին
937 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ