904 դիտում
20:06 15-08-2022
Գյումրիում բացվել է խաչքար-հուշաքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած Արտյոմ Լոգյանի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գյումրիում այսօր՝ օգոստոսի 15-ին, բացվել է խաչքար-հուշաքար՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած Արտյոմ Լոգյանի հիշատակին։ Հայրենիքի համար ամենաթանկը՝ կյանքը նվիրաբերած զինվորն այսօր կդառնար 21 տարեկան։
«Արտյոմն ու մարտական ընկերները այն խիզախ հայորդիներն են, որոնց կյանքի ու քաջության շնորհիվ ենք մենք ապրում այսօր։ Հայրենիքի համար ընկած մեր հերոսի հիշատակը միշտ վառ կմնա բոլորի հուշերում, մեզ մնում է ապրել՝ գիտակցելով նրանց անձնազոհությունն ու շենացնել մեր երկիրը՝ հանուն մեր սերունդների»,- նշել է մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը։
Հրետանային դիվիզիոնի հաշվարկի նշանառու, շարքային Լոգյանը խիզախաբար կռվել է թշնամու դեմ՝ կատարելով իր առջև դրված բոլոր առաջադրանքները, ցուցաբերել է յուրօրինակ քաջություն ու արիություն։ Գրադ համազարկային կրակի ռեակտիվ համակարգին տիրապետող մարտիկը Ջրականի ամենաթեժ ու վտանգավոր կետերում ապահովել է ճշգրիտ կրակ՝ թշնամուն կորուստներ պատճառելով։
Արտյոմը հերոսի մահով ընկել է սեպտեմբերի 30-ին՝ անօդաչուի հարվածից։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության համար ՀՀ նախագահի հրամանագրով հայորդին հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Շիրակի մարզպետարան
и ещё 11

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
766 դիտում
20:15 31-01-2025
Կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
703 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
829 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին