21404 դիտում
18:53 17-10-2021
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Range Rover-ը, Infinti-ն, Mercedes-ն ու Mazda-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ` հետաքննական խմբի ղեկավար, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, Էրեբունի և Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 19-ամյա Ալիկ Գասպարյանի վարած Infiniti մակնիշի, 33-ամյա Ազատ Զարգարյանի վարած Range Rover մակնիշի, 33-ամյա Արթուր Մինասյանի վարած Mazda մակնիշի և 35-ամյա Տիգրան Կարապետյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով վերջինս բախվել է Էրեբունի փողոցի թիվ 17/1 հասցեի մուտքի ապակե դռներին:
Վթարի հետևանքով Mazda-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 34-ամյա Լիլիթ Մինասյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+