211652_close_icon
views-count18007 դիտում article-date 19:11 17-10-2021

«Լուրեր են հասնում, որ ՔՊ-ի շտաբում փոխքաղաքապետի պաշտոնի համար իրար են ծեծել»․ «Թասիբով դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Aravot.am

«Թասիբով դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը ընտրությանը մասնակցեց Գյումրու Անի թաղամասում գտնվող  «Ընտանիք» կենտրոնում տեղակայված թիվ 31/09 ընտրատեղամասում։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետի թեկնածուն ասաց, որ ընթացքը պասիվ է, հայտնում է Aravot.am-ը:

Լրագրողներից մեկի հարցին էլ՝ լսե՞լ եք, որ ՔՊ-ի թեկնածուն արդեն իսկ պաշտոններ է խոստացել, Կարապետ Պողոսյանն ասաց․ « Գյումրին փոքր քաղաք է, նման խոսակցություններ շատ արագ տարածվում են։

Օրինակ՝ քարոզարշավի վերջին գիշերը եղան խոսակցություններ, չգիտեմ ինչքանով են ճիշտ, ինձ հետաքրքիր չի եղել, որ հենց պաշտոնի համար իրար էին ծեծել, հետո կռիվը շարունակվել էր թիվ 25 դպրոցի մոտ։ Այսինքն՝  սա խոսում է մարդկանց  անպատասխանատվության, լուրջ չվերաբերելու մասին»։ Կարապետ Պողոսյանը նշեց, որ խոսքը Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնի մասին է։

Նրա տեղեկացմամբ, երկու հոգի են հավակնում․ մեկը ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի եղբայրն է, մյուսը՝ մարզպետ Հովհաննես Հարությունյանի եղբայրը։

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր