1354 դիտում
21:41 20-10-2021
ՀՀ ԱԺ նախագահը հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոստանտինոս Տասուլասին
Հոկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովին ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոստանտինոս Տասուլասին:
Հունաստանի խորհրդարանի նախագահը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին, շեշտել է երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության կարեւորությունը: Խոսելով համատեղ ծրագրերից՝ նա առանձնացրել է ԵՄ գործընկերության շրջանակում իրականացվող քույր Թվինինգ ծրագիրը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարաններն այս ծրագրի իրականացման հաջողված եւ օրինակելի փորձ են կուտակել:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ համաժողովին մասնակցության հրավերի համար՝ ՀՀ ԱԺ նախագահն ի դեմս հույն գործընկերոջ՝ շնորհավորել է բարեկամ հույն ժողովրդին Հունաստանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման ազգային հեղափոխության 200-ամյակի կապակցությամբ:
Կողմերը փաստել են, որ հայ-հունական միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ ընդգծելով երկկողմ բազմոլորտ հագեցած օրակարգի առկայությունը: ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարեւորել է Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների համագործակցությունը՝ ընդգծելով բարեկամական խմբերի գործունեության դերակատարությունը:
Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ եւ բազմակողմ հարթակներում: Հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս խորհրդարանական ձեւաչափում եռակողմ համագործակցության հեռանկարները: Կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմից հետո առկա իրադրությանը:
Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահն առանձնահատուկ կարեւորել է Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո կարգավորելու հարցում: Հանդիպման ավարտին կողմերը հանդես են եկել ճեպազրույցով:

Նմանատիպ նյութեր
889 դիտում
21:34 24-10-2023
ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին
1012 դիտում
20:40 27-02-2024
Հայաստանի և Հունաստանի նպատակն է պաշտպանել միջազգային իրավունքը․ Հունաստանի խորհրդարանի նախագահ
2546 դիտում
11:48 26-02-2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին. ֆոտոշարք
Այս բաժնից
271 դիտում
17:55 12-11-2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ
304 դիտում
17:39 12-11-2024
Սանոսյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են օդային և երկաթուղային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը
796 դիտում
17:23 12-11-2024
3,5կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ կան կալանավորվածներ (տեսանյութ)