88574 դիտում
15:32 11-11-2024
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Երևանում՝ Աերացիայում հայտնի «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, տղամարդուն մահակով մահ պատճառած ու դեպքի վայրից ճողոպրած կասկածյալին, «Mercedes»-ում էլ հայնտաբերվել է մահակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ նոյեմբերի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողները՝ գլխավոր վարչության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, Երևանի քրեական ոստիկանության վարչության պետի պաշտոնակար Ռուբեն Դավթյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի գլխավորությամբ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ հսկայածավալ գործողություններ, հայտնաբերել են Աերացիա թաղամասում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց փայտե մահակով սպանած կասկածյալին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները սպանություն կատարող կասկածյալին, ով Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Արմեն Հակոբյանն է, հայտնաբերել են Արարատի մարզի Դարբնիկ գյուղում, որտեղ հայնաբերվել է նաև «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որի միջից նա դուրս էր բերել բիտան ու դրանով հարվածել Արարատի մարզի բնակիչ Ս. Շահինյանին, ով տեղում մահացել էր:
Կասկածյալն ու «Mercedes»-ը ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող մահակը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 10-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աերացիա թաղամասում հայտնի «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ տղամարդու դի կա։
Ժամանել էին Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները՝ վարչության պետի պաշտոնակատար Ռուբեն Դավթյանի, համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները նշված սուպերմարկետի մոտ հայտնաբերել էին տղամարդու դի։
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի տղամարդ մոտենում է սպանվածին, ձեռքին եղած բիտայով հարվածում է նրան ու տականքը, իրենից գոհ, նստում է ավտոմեքենան և դիմում փախուստի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Երևան քաղաքի քրեական ոստիկանները, Շենգավիթի ոստիկաններն ու Շենգավիթի քննչական բաժնի քննիչները արդեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզել էին և ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+