51828 դիտում
09:48 12-11-2024
Նախարար Գնել Սանոսյանը, եթե 1 օր որպես «Դերվիշ» կերպարանափոխված այցելի Նոր Հաճնի ու Դարբնիկի կամուրջներ, նա նույնպես կմիանա պատասխանատուների հասցեին ամենաքաղցր խոսքեր ուղղած բազմահազար քաղաքացիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, եթե չի ուզում արժանանալ բազմահազար վարորդների ամենաքաղցր խոսքերին, ապա պետք է իր հսկողության տակ վերցնի հանրապետությունում մեծ թափով սկսված՝ մի քանի կամուրջների կապիտալ վերանորոգման աշխատանքները։
Այն, որ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վերջին տարիներին ճանապարհաշինության ոլորտում բարձր ցուցանիշներ է արձանագրել, հիմնովին վերանորոգվել են ճանապարհներ, կառուցվել նորերը, անզեն աչքով էլ երևում է։
Սակայն ցավալի է, որ մարզային մի քանի կամուրջներ մինչև այժմ այնպես են վերանորոգվում, որ եթե այդ տեմպերով շարունակվի, ապա 1-2 տարուց հազիվ ավարտին հասցնեն իրենց բռնած բարի գործը ու դրա հիմնական մեղավորը, ըստ SHAMSHYAN.com-ի կողմից որպես հարց՝ ուղղված վարորդներին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ. Սանոսյանն է և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Եթե Գ. Սանոսյանն ուզում է հստակ տեղեկություն ստանալ, թե, օրինակ, ինչի համար են Նոր Հաճնի և Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կամուրջների վերանորոգման աշխատանքները դանդաղում, ինչի պատճառով վարորդները մի քանի բալանոց քաղցր խոսքեր են ուղղում իշխանությունների հասցեին, ապա նախարարը լավ կանի գոնե մեկ օր սիրված հեքիաթի «Դերվիշի» շորեր հագնի ու այցելի Նոր Հաճնի, Դարբնիկի կամուրջներ և կզգա, որ քաղաքացիների բողոքն արդարացի է։
Նույնը չես ասի Երևանը Արարատի մարզին կապող Գետամեջի՝ ժողովրդի կողմից ավելի շատ հայտնի Աերացիայի կամրջի մասին, որտեղ ճանապարհաշինարարներն աշխատում են անգամ շաբաթ և կիրակի օրերին, ցուցաբերում են սրտացավ մոտեցում և մեծ նվիրվածությամբ են իրենց գործը կատարում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օրեր շարունակ քաղաքացիներն ահազանգում էին և իրենց դժգոհությունն էին հայտնում Նոր Հաճնի կամրջի վրա աշխատանքներ կատարողներից:
Ահազանգողները նշում էին, որ եթե այս տեմպերով շարունակվի, ապա մեկ տարին էլ չի բավականացնի, որպեսզի կամուրջը հանձնվի շահագործման:
Նոյեմբերի 8-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում կամրջի վրա աշխատանքներ կատարող 2-3 աշխատակիցներն ասում էին, թե իրենք լավ էլ գործ են անում, մինչդեռ օրեր առաջ էինք ֆոտոռեպորտաժ, տեսանյութ հրապարակել, ու այսօր էլ ականատես եղանք, որ իրոք ահազանգողները գույները չեն խտացրել:
Բառիս բուն իմաստով կարծես թե անպատասխանատու մոտեցում ցուցաբերեն կամրջի վրա աշխատանքներ կատարողների, այսպես ասած, ղեկավարները, որոնց չի էլ մտահոգում, որ օր առաջ պետք է աշխատանքներն ավարտին հասցնեին, մինչդեռ արդեն տեղեկություններ են տարածվում, թե կամուրջը շահագործման է հանձնվելու 2025 թվականին:
Միայն մի քանի օրերի ընթացքում կամրջի վրա ավելացել էր մի քանի մետր «տոլ» փռելը, իսկ ինչի պատճառով էլ վարորդները նկատել էին, որ կամրջի վրա սայլը տեղից չի շարժվել, ու ամենաքաղցր խոսքերն էին ուղղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ընկերությանը, ու հենց նշված ընկերությունն է հանձն առել, որ կամուրջը պետք է դեռ շաբաթներ առաջ բացվեր:
Մինչդեռ աշխատողների թվաքնակն այնքան քիչ էր, որ երևի օրը բավարարում էր միայն մի քանի մետր «տոլ» փռելուն:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ճիշտ կանի՝ մի օր անակնկալ այցելի Նոր Հաճնի կամուրջ ու ականատես կլինի, որ քաղաքացիները իրավացի են:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+