211652_close_icon
views-count1464 դիտում article-date 17:28 21-10-2021

Տեսչական մարմինը մշտադիտարկել է Երևանի Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրային տրանսպորտը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքները  հոկտեմբերի 21-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ իրականացրել է Երևանի Կենտրոն և  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։  

Հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով առավոտյան ժամերին կատարված վերահսկողության արդյունքում մշտադիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 297 տրանսպորտային միջոց և հայտնաբերվել է խախտման 26 դեպք։Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

Հասարակական տրանսպորտում ուժեղացված վերահսկողությունը շարունակվում է և կշարունակվի նաև առաջիկա օրերին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր