19724 դիտում
10:53 23-10-2021
Մի քանի ամսից դեկրետ գնացող կնոջը փոխնախարար են նշանակել․ ով կփոխարինի «տիկտոկերին»․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդամենը երկու տեղակալ ունի։ Մեկը Աննա Մազմանյանն է, մյուսը՝ Գայանե Գաբրիելյանը, որի նշանակումն աժիոտաժ էր առաջացրել համացանցում, քանի որ, պարզվեց, մինչ փոխնախարար դառնալը նա սիրել է ժամանակն անցկացնել «Տիկ-Տոկ»-ում՝ մանկական ձայնով կարճ տեսանյութեր տեղադրելով այնտեղ։ Մենք տեղեկացանք, որ նա շուտով պատրաստվում է մայրանալ եւ նոյեմբերի 1-ից ֆիզարձակուրդ է գնալու։ Նախարար Ռոմանոս Պետրոսյանը, փաստորեն, մնալու է մեկ տեղակալի՝ միայն Աննա Մազմանյանի հույսին։ Ու չգիտեն էլ՝ ով կփոխարինի «տիկտոկերուհուն»։
Նախարարությունում, ասում են, առանց այն էլ երկու փոխնախարարը «քչություն» էր անում՝ գերծանրաբեռնված են աշխատում, չեն հասցնում, նոր փոխնախարարի կարիք ունեն։ Ի դեպ, Գաբրիելյանը, երբ այս տարվա հուլիսին նշանակվեց փոխնախարար, արդեն բալիկի էր սպասում, եւ առնվազն տարօրինակ է, որ մի քանի ամսից դեկրետ գնացող կնոջը փոխնախարար են նշանակել, ու նա, դեռ աշխատանքին չծանոթացած, արձակուրդ է գնալու, եւ իրեն վստահված ոլորտը մնալու է «անտեր»։ Սա էլ արդյունավետ մենեջմենթի մի «փայլուն» օրինակ է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
8500 դիտում
10:50 15-06-2018
Նոր Զելանդիայի վարչապետը կծննդաբերի, դեկրետ կգնա ու կվերադառնա
75033 դիտում
09:13 07-03-2020
Տղամարդկանց կտրամադրվի 5-օրյա դեկրետ՝ հայրության բերկրանքը վայելելու համար. «Ժամանակ»
3600 դիտում
10:45 04-11-2016
Հիմա լճացման պահն է: Բայց երկու-երեք ամսից հռետորները կլցվեն հրապարակ. «Առավոտ»
Այս բաժնից
2485 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2398 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»