211652_close_icon
views-count21636 դիտում article-date 19:19 24-10-2021

Տավուշի մարզի Այրում համայնքում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Վանո Անտոնյանի հուշակոթողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Տավուշի մարզի Այրում համայնքի մշակույթի կենտրոնի առջև տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար կռված և զոհված Վանիկ Աշոտի Անտոնյանի հուշակոթողի բացումը:
 
Վանիկ Անտոնյանը ծնվել է 1990 թվականին Տավուշի մարզի Այրում քաղաքում: Որպես պայմանագրային զինծառայող, պաշտպանել է հայրենիքի սահմանները Տավուշում:
 
Երբ 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական հրոսակները ձեռնարկեցին իրենց ագրեսիան, Վանիկը կամավոր մեկնեց Արցախ:
 
Նա թշնամու դեմ մարտնչել է Սարին տակում, որտեղ էլ հանուն հայրենիքի զոհվել է հոկտեմբերի 24-ին:
 
Հուշակոթողի բացմանը ներկա էին Այրում քաղաքի և հարևան բնակավայրերի բնակիչներ, զինվորականներ: Ելույթներով հանդես եկան Վանոյի հարազատ դպրոցի աշակերտները:
 
Տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը կատարեց խաչքարի օրհնության կարգ, որի բացումը կատարեցին հերոս Վանիկ Անտոնյանի մանկահասակ որդիները:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր