211652_close_icon
views-count1858 դիտում article-date 15:27 25-10-2021

Դատավոր Սերգեյ Մարաբյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի. ԲԴԽ-ն մերժեց միջնորդությունը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին Արդարադատության նախարարության միջնորդությունը մերժեց։

Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի՝ Ժիրիկ Սիրեկանյանի խափանման միջոցը փոխելու համար։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բեկանել էր Սիրեկանյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հիմքում դնելով մեղադրյալի այլուրեքությունը՝ դեպքի վայրում չգտնվելու հանգամանքը փաստող տվյալները։ Եղել են վերծանումներ, որոնք հաստատել են, որ դեպքի ժամին մեղադրյալը գտնվել է այլ տեղանքում։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ էլ վճռաբեկ բողոք էր ներկայացրել դատախազությունը, որի արդյունքում այն բեկանվել էր։ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո Մարաբյանի նկատմամբ վ Դատավոր Մարաբյանը միջնորդել է կասեցնել իր նկատմամբ կարգապահական վարույթը եւ դիմել ՍԴ արույթ է հարուցվել։

Հիշեցնենք նաեւ, որ դատավոր Մարաբյանը միջնորդել էր կասեցնել իր նկատմամբ կարգապահական վարույթը եւ դիմել Սահմանադրական դատարանը, ինչը, սակայն ԲԴԽ-ն մերժել է։

Նմանատիպ նյութեր