211652_close_icon

«Մանչեսթեր Յունայթեդը» երկար ժամանակով կորցրեց Սանչեսին

views-count2671 դիտում article-date 16:59 30-11-2018
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի վնասվածքը: «Սանչեսը երկար ժամանակով է շարքից դուրս եկել: Չեմ ցանկանում ասել, թե՝ որքան, որպեսզի սխալ դուրս չգամ: Սակայն՝ իմ փորձից ելնելով, կարող եմ ասել, որ նա այս տարի միանշանակ այլևս չի խաղա», ասել է Մոուրինյոն: Չիլիացի ֆուտբոլիստը ազդրի վնասվածք է ստացել երեկ՝ թիմի մարզման ժամանակ:

Նմանատիպ նյութեր