Լոքդաունի չենք գնալու. Պետք է խստացնենք դիմակների կրումը, գուցե նաև բաց տարածքներում. Փաշինյան
Մենք չպետք է գնանք լոքդաունների եւ պետք է երկու ուղղությամբ աշխատենք: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջինը դիմակների կրման կանոնների խստացումը եւ չի բացառվում, որ մենք այստեղ նոր որոշումներ կայացնենք: Ընդ որում չի բացառվում, որ գնանք նաեւ բաց տարածքներում դիմակ կրելու անհրաժեշտությանը: Սա արվում է նրա համար, որ այդպես ավելի հեշտ է վերահսկել: Որովհետեւ եթե առանց դիմակի մարդ կա, նշանակում է՝ ոստիկանության եւ տեսչական մարմինների համար աշխատանքը կհեշտանա:
Երկրորդ եւ կարեւոր ուղղությունը պատվաստումն է: Մենք բոլոր քաղաքացիներին պատվաստելու հնարավորությունն ունենք»,- ասաց նա:
Վարչապետը ցավով տեղեկացրեց, որ այս պահին մեկ տասնյակից ավելի քրեական գործեր կան, որտեղ որպես բուժաշխատողներ են որպես մեղադրյալ ներգրավված. «Ունենք կալանավորված անձինք, եթե չեմ սխալվում 6 հոգի, պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու դեպքերում»: