3707 դիտում
10:51 30-10-2021
«Վտանգը կանխելու» անվան տակ՝ զիջումներ ու սուբյեկտայնության կորուստ․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Օրերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե անձամբ ինքն է հրաման տվել, որպեսզի հայկական զորքերը Սյունիքից հետ քաշվեն։ Նրա այս հայտարարությունը հավել յալ մեծ պատասխանատվություն է դնում նրա ուսերին, չնայած բացառված չէ, որ ինչպես ամեն անգամ, այս դեպքում ևս հաջորդ պահին վերջինս կարող է արդեն հայտարարել, որ ինքը նման հրաման չի տվել, իրեն ճիշտ չեն զեկուցել, իր խոսքերը այլ կերպ են մեկնաբանվել և այլն։
Ինչո՞ւ է Փաշինյանը հայկական ուժերին նահանջի հրաման տվել. չէ՞ որ եթե հակառակորդը նախահարձակ լիներ, ապա ինքը կարող էր հայտարարել, որ Ադրբեջանը խախտում է ձեռք բերված հրադադարը, և այդ հարցով դիմեր միջնորդ կողմին, տվյալ դեպքում՝ Ռուսաստանին։ Բացի դրանից, հակառակորդի զորքերը հրադադարի ստորագրումից միայն ամիսներ անց մեծ թվով զինվորականներով և զինտեխնիկայով հատեցին Հայաստանի տարածքը Սյունիքի մարզի Սև լճի տեղամասում, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում և մինչև այժմ շարունակում են ամրանալ ու դիրքավորվել։
Այսպիսով, Փաշինյանը կարծես թե արդարացնում է իր իշխանության պարտվողականությունը, առկա ու սպասվելիք զիջումները և պետականությունը գլորում դեպի սուբյեկտայնության կորուստ։ Ու իշխանությունների այս գործելակերպը աստիճանաբար դեպի նրան է տանում, որ առաջիկայում ևս պատերազմի վտանգի կամ դրանից մեր ժողովրդին «փրկելու» թեզի ներքո էական զիջումներ կատարեն Ադրբեջանին ու ճանաչեն այդ երկրի սահմանները՝ մոռանալով Արցախի ճակատագրի մասին։ Սակայն հանրությունը և քաղաքական ուժերը չպետք է տուրք տան իշխանությունների կեղծ թեզերին, չպետք է թույլ տան նոր կապիտուլյացիա։
Ի վերջո, յուրաքանչյուր անկախ պետության խնդիրն է ապահովել իր ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը, թեկուզ եթե հարցը վերաբերում է ոչ մեծ տարածքի։ Այլապես ո՞վ կարող է երաշխավորել, որ մեկ տեղում ամրանալուց հետո ադրբեջանական զինված ուժերը նորից չեն խորանա Հայաստանի տարածքում: Իհարկե, ոչ ոք»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
16468 դիտում
16:39 16-01-2015
Գյումրեցի փոքրիկի հաշմանդամության վտանգը կանխելու նպատակով կատարվել է գլխուղեղի փորոքների դրենավորում
1283 դիտում
13:43 25-08-2021
Իրականացվում են բոլոր միջոցառումները կրակը մարելու եւ սպառնացող վտանգը կանխելու ուղղությամբ. Արցախի ԱԻՊԾ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը