7520 դիտում
23:16 30-10-2021
Սիրիայում տեղի ունեցող դեպքերը կարող են արձագանք գտնել Արցախում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Սիրիայում Թուրքիայի ու Ռուսաստանի ջրերը նորից սկսել են տարբեր առուներով հոսել», իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Նախօրեին Մեվլյութ Չավուշօղլուն մեղադրել է Մոսկվային ու Միացյալ Նահանգներին «խոսքը չպահելու» մեջ՝ ասելով, թե Անկարայի կողմից իրականացված «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությունից հետո վերջիններս պետք է Սիրիայի հյուսիսում գտնվող քուրդ զինյալներին 30կմ դեպի երկրի խորքերը տեղափոխեին, սակայն դրժել են իրենց խոստումը։
Չավուշօղլուն նախընտրել է շատ բաց մեղադրել Մոսկվային ու Վաշինգտոնին՝ հավելելով, որ հիմա թուրքական զինված ուժերն են «ստիպված» լինելու Սիրիայի հյուսիսում գործողություններ իրականացնել քրդերի դեմ։
Իսկ այսօր ամբողջ օրը ռուսական ավիացիան Իդլիբի հատվածում թուրքամետ ահաբեկիչների է ոչնչացրել։ Իրավիճակը Սիրիայում նորից լարվում է, իսկ դա նշանակում է, որ ռուս-թուրքական այդ հակամարտությունը կարող է այլ տարածաշրջաններում էլ դրսևորում ստանա։ Օրինակ, Արցախում։
Իհարկե, չեմ ուզում խուճապ տարածել, բայց կարծում եմ շատ օգտակար կլինի, եթե ՊԲ-ն ու ռուսական խաղաղապահ ուժերը մոտ օրերին ուշադիր լինեն ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժին Արցախում։
Հատկապես այն շրջաններում, որտեղ մեր Բանակի դիրքերը դեռևս այդքան էլ հուսալի չեն։ Այս հարցում մեր տառապանքը փորձ ունի։ Առաջին անգամը չէ, որ Սիրիայում տեղի ունեցող դեպքերը կարող են արձագանք գտնել Արցախում։ Ցավոք, նման դեպքեր էլի են եղել»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
940 դիտում
13:24 06-08-2023
Արցախում ծնվող երեխաները թշնամիներին և դավաճաններին տրվող ճիշտ պատասխանն է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Այս բաժնից
949 դիտում
22:14 28-01-2025
Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 1,5-2 ամսից, երբ վերջանան Կիևի հովանավորչական գումարները․ Պուտին
934 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1396 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև