943 դիտում
13:24 06-08-2023
Արցախում ծնվող երեխաները թշնամիներին և դավաճաններին տրվող ճիշտ պատասխանն է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
1992-ի վերջն ու 1993-ի սկիզբը Արցախի ամենադժվար ժամանակներից մեկն էր։ Շուրջբոլորը մարտեր էին, ավերածություններ, կորուստներ ու անորոշություն։ Բայց Արցախում ապրելու ու հաղթելու կամք կար։ Ու դա ամենաշատը գիտե՞ք ինչպես էր երևում։ Որդեծնությամբ։ 1993 թ. դեկտեմբերին ռմբակոծվող Ստեփանակերտում ծնվեծ քույրս՝ Վարդուհին։ Հետ, երբ երեխուն դուրս մաքուր օդի էի տանում, նկատեցի, որ մեր բակում էլի նորածիններ կան։ Մի քանի նորածին։ 1993-1994թթ. Ստեփանակերտը լցվել էր նոր ծնված երեխաներով։ Ժամանակակից լեզվով ասած՝ Արցախում այդ ժամանակ բեյբիբում էր սկսվել։ Ու ես հիմա շատ վստահ եմ, որ ծնելիության այդ աճը նույնպես եղել է մեր հաղթանակը կերտող գործոններից մեկը։ Այս մասին գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Քիչ առաջ տեսա, որ Արցախի Հանրային ռադիոյի 6 աշխատակիցներ հղի են։ Նրանցից մեկը՝ Յուլիան, իմ շատ հարազատ ու սիրելի ընկերն է։ 6 կին մեկ հիմնարկից… Սա ցուցանիշ է։ Պետք է անկեղծ ասեմ՝ ես հիմա շատ են խուսափում լավատեսական կանխատեսումներից, բայց սա իսկապես ցուցանիշ է։ Ես գիտեմ, որ Արցախում ամեն բան լավ է լինելու։
Սիրելի քույրեր, թող Աստված առողջ և ուժեղ զավակներ պարգևի ձեզ։ Երեխա ունենալու ձեր որոշումն անգնահատելի է։ Միայն այդպես է հնարավոր ապրեցնել Արցախը։ Եվ դա է թշնամիներին ու դավաճաններին տրվող ճիշտ պատասխանը։ Աստծով»։

Նմանատիպ նյութեր
7520 դիտում
23:16 30-10-2021
Սիրիայում տեղի ունեցող դեպքերը կարող են արձագանք գտնել Արցախում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
2414 դիտում
19:47 13-06-2016
Այս պահին կողմերից միջնորդները չեն ակնկալում բանակցություններ. Հրանտ Մելիք -Շահնազարյան
Այս բաժնից
661 դիտում
20:03 31-01-2025
ԱԺ նախագահի պարտականությունը ժամանակավորապես կկատարի Ռուբեն Ռուբինյանը
805 դիտում
19:47 31-01-2025
ԲՏԱ նախարարությունը զգուշացնում է սոցիալական ցանցերում իր անունից տարածվող կեղծ տեղեկության մասին
796 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան