211652_close_icon
views-count1876 դիտում article-date 20:02 01-11-2021

Գևորգ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար է նշանակվել Գևորգ Մկրտչյանը, վերջինս իր լիազորությունները կստանձնի 2021 թվականի նոյեմբերի 15-ից:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 2021 թվականի նոյեմբերի 1-ից, իր դիմումի հիման վրա, դադարեցրել է Մելանյա Առուստամյանի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները: ՀՀ փաստաբանների պալատը շնորհակալություն է հայտնում Մելանյա Առուստամյանին՝ բարեխիղճ և անբասիր աշխատանքի համար:

Նմանատիպ նյութեր