211652_close_icon
views-count2397 դիտում article-date 14:23 02-11-2021

«Լեքսուսի» վարորդը սպառնացե՞լ է կապանցի ընտրողին․ գործը ոստիկանությունում է. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Նարինե Բարխուդարովնա» օգտատիրոջ կողմից կատարված հրապարակման հիման վրա Սյունիքի մարզի դատախազությունից՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով Կապանի ոստիկանություն նյութեր նախապատրաստելու  համար գրություն է ստացվել։

Ըստ օգտատիրոջ,  «Կապանի համայնքապետի թեկնածու Գեւորգ Փարսյանի կողմնակիցները, մասնավորապես «55 SD 055» պետհամարանիշով «Լեքսուսի» վարորդը գնացել է վերջինիս տուն, հորդորել ընտրել Փարսյանին»։

Արդյունքում, խախտվել է ընտրողի իրավունքը: Ոստիկանների ձեռնարկված գործողություններով պարզվել է, որ  Նարինե Բարխուդարովնան՝ 36-ամյա Նարինե Մ-ն է, իսկ «Լեքսուս» ավտոմեքենայի վարորդը՝ 35-ամյա Միհրան Հ–ն է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր