23796 դիտում
14:49 02-11-2021
Շիրակի մարզի Գետափ գյուղում տեղի ունեցավ արցախյան 3 գոյամարտերում զոհված, լեգենդ դարձած հերոսների հիշատակին տեղադրված խաչի օծում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Շիրակի մարզի Գետափ համայնքում տեղի ունեցավ արցախյան 3 գոյամարտերի ընթացքում զոհված քաջորդիների հիշատակին նվիրված խաչի տեղադրման և օծման հանդիսավոր արարողություն:
Միջոցառումը մեկնարկեց երթով: Երթի մասնակիցներն այցելեցին պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատերազում զոհված հերոսներրի հիշատակին, խնկարկեցին ու խոնարհվեցին արցախյան առաջին պատերազումում զոհված Լեռնիկ Մխիթարյանի շիրիմին, որից հետո շարժվեցին խաչի տեղադրման վայր:
Միջոցառումը մեկնարկեց Արթիկի Թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ, Տ. Նարեկ Վրդ. Ավագյանի առաջնորդությամբ: Միջոցառմանը ներկա էին համայնքի բնակիչները, պետական այրեր, ինչպես նաև նախաձեռնության հեղինակ և հովանավոր Կամո Ալեքսանյանը։ Վերջինիս է նաև պատկանում խաչի արտաքին տեսքի գաղափարը:
Նվիրյալ հայորդու քայլը մեծ ոգևորությամբ ընդունեց համայնքի բնակչությունը, ինչին իր խոսքում անդրադարձավ համայնքի բնակիչ Սամվել Բաղդասարյանը:
Տեղադրված խաչի վրա հիշատակված են բոլոր այն հերոս տղաների անունները, ովքեր զոհվեցին հանուն մեր այսօրվա խաղաղ ու ապահով հայրենիքի:
Համայնքը արցախյան առաջին պատերազմում հայրենիքին տվել է 3 հերոս՝ 1.Սիրեկան Զաքարյան 2.Լեռնիկ Մխիթարյան 3.Գուրգեն Արշակյան 44-օրյա պատերազմում Գետափ համայնքից զոհված հայորդիներն են Մանուկ Ղազարյանը, Կարեն Հովհաննիսյանը, Վահան Թադևոսյանը։
Վահանի եղբայրը՝ Վարդանը, հայրենիքը պաշտպանելիս ընկավ ապրիլյան քառօրյա պատերազմում: Համայնքը խաղաղ պայմաններում ևս վճարեց իր որդու՝ Մնացական Ղազարյանի կյանքով: Խաչը քրիստոնյայի կյանքում ճշմարտության և արդարության խորհրդանշանն է, քանզի խաչով մեզ հայտնվում է Աստծո սերն ու արդարությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+