211652_close_icon
views-count1582 դիտում article-date 19:46 02-11-2021

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար նախատեսվում է օգտագործել մոտ 30 ռոբոտ

<< Պեկին – 2022 >>  ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն  թագավարակի տարածումը կանխելու համար նախատեսում է օգտագործել  շուրջ 30... ռոբոտ: 

<< Ուկեսոն >>   մարզահամալիրում, որտեղ անցկացվելու են   տափօղակով հոկեյի հանդիպումները, կիրառվել են  այդպիսի էլեկտրոնային օգնականների թեստեր: Նրանցից մեկը կատարել է համալիրի ախտահանում ( մեկ րոպեում կարող է  վարակազերծել 36 քառակուսի մետր տարածք ), իսկ մյուսը տրամադրել  է ձեռքերը ախտահանող միջոց և մարդկանց հիշեցրել  դիմակ կրելու անհրաժեշտության մասին:

Օպերատորը բջջային հավելվածի միջոցով որոշում է  այն վայրը, որը պետք է ախտահանվի:

Ռոբոտների  շնորհիվ խաղերը սպասարկողների թիվը կրճատվել է շուրջ հազարով:

<< Ուկեսոն >> մրցասպարեզում, ռոբոտներից բացի, թվային անցակետեր են տեղադրվել։ Այցելուների ջերմությունը ստուգելուց և QR կոդը սկանավորելուց հետո անցակետը նրանց առողջության, ճանապարհորդության և պատվաստումների մասին գրառումներ է ուղարկում տերմինալ: Այնտեղ վերահսկվում է կորոնավիրուսի հնարավոր բռնկման դեպքում միջոցներ ձեռնարկելու ծրագիրը։ 

2022թ.  ձմեռային 24 –րդ  օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4- 20-ը։

Նմանատիպ նյութեր