4302 դիտում
12:52 03-11-2021
Քննարկվում է Տիգրան Ավինյանին ոչ թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն այլ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը․ կառավարության պարզաբանումը
ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրեն նշանակելու քննարկումների մասին հայտարարության վերաբերյալ։
«Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է պարզաբանման տեքստում։
Նշենք, որ այսօր Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ քննարկվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն նշանակելու հարցը։
Նմանատիպ նյութեր
2150 դիտում
09:01 14-03-2014
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենից ցանկանում են ազատվե՞լ․ Իրավունք
3575 դիտում
10:30 02-07-2014
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար պաշտոնները կտրվեն միայն գերմանացի մասնագետներին․ ՉԻ
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»