996 դիտում
22:35 03-11-2021
Զախարովան կլիմայի հարցերով ԱՄՆ քաղաքականությունը քաոսային է անվանել
Կլիմայի հարցում Միացյալ Նահանգների քաղաքականությունը քաոսային է և չհամակարգված, Մոսկվան կոչ է անում համագործակցել կլիմայական փոփոխությունների վտանգավոր հետևանքները նվազեցնելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գլազգոյում, որտեղ անցկացվում էր ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների հարցերով համաժողովը, հայտարարել էր, որ ռուսական կողմը կլիմայի հետ կապված լուրջ խնդիրներ ունի:
«Ռուսաստանը, ի տարբերություն իր ամերիկացի գործընկերների, ակտիվորեն ու հետևողական կերպով կյանքի է կոչում իր պարտականությունները կլիմայական փոփոխությունների հարցով ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի և Փարիզի համաձայնագրի շրջանակներում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Զախարովան՝ տարօրինակ համարելով նման հայտարարություններ ԱՄՆ կողմից հնչեցնելը:

Նմանատիպ նյութեր
1568 դիտում
11:56 18-05-2014
Ուկրաինայում իրադրությունը մոտ է քաոսային վիճակին.ՄԱԿ
2485 դիտում
18:06 15-10-2016
Սիրիայում քաոսային վիճակը շարունակվում է․ զոհվել է 2 երեխա
Այս բաժնից
901 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1369 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
943 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել